Մահացու հրազենային վիրավորում են ստացել 2  ՊԲ զինծառայողներ

Այսօր՝ փետրվարի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում են ստացել 2  ՊԲ զինծառայողներ։

Այսօր՝ ժամը 11:30-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 2000թ. ծ․ Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Իսկ ժամը 13:00-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:

Դեպքերի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դիտումների քանակը: 5150
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին