Սեպտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ Մասիս Մայիլյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին։
Հանդիպման ընթացքում, ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության արդյունավետությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, բանակցություններին Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության վերականգնման հեռանկարները, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը:
Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:
Թողնել պատասխան