Ռուսաստանը Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա կործանիչներ է տեղակայել

1635682442_photo_2021-10-31_15-10-50

Թուրքական մամուլում շարունակվում են հրապարակվել նյութեր, ըստ որոնց՝ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողություն է սկսելու Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ: Այդ մասին հայտնում է Ermenihaber.am լրատվական գործակալությունը։

Այս համատեքստում թուրքական մամուլը հաղորդում է, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության ֆոնին Սիրիայի կառավարական ուժերը Սիրիայի հյուսիսում, իսկ ավելի կոնկրետ Այն Իսա շրջանում սկսել են ամրապնդել իրենց դիրքերը: Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (Արաբաքրդական զինված միավորում) նույնպես մեծ թվով զորքեր են ուղարկել Այն Իսա:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը Սիրիայում՝ Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա, տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ: Բացի դրանից ռուսական կողմը ռազմական ուղղաթիռներ է ուղարկել Սիրիայի հյուսիս: Նույնիսկ հայտնի է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամիշլի շրջանից ռուսական 3 ռազմական ուղղաթիռ է մեկնել Հալեպ:

Նշվում է նաև, որ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության սպառնալիքի համատեքստում Ռուսաստանն իր օդային զորավարժությունները տեղանքում իրականացնում Սիրիայի կառավարական ուժերի, «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ համակարգմամբ:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ռուս զինվորականներն անցած տարվա դեկտեմբերի 7-ին մտել են Այն Իսա, որը գտնվում է քուրդ զինյալների և թուրքամետ ջոկատների վերահսկողության տակ։ Բացի ռուս զինվորականներից, քաղաքում տեղակայված են նաև Սիրիայի կառավարական ուժերի 93-րդ բրիգադի զինյալները։

Դիտումների քանակը: 4386
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին