Ստեփանակերտը նոր պուրակ կունենա

Գյուղ քոլեջ

Ստեփանակերտի Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի փո­ղո­ցում գտն­վող նախ­կին գյու­ղատն­տե­սա­կան քո­լե­ջի վթա­րա­յին շեն­քն ա­պա­մոն­տաժ­վում է՝ պու­րակ կա­ռու­ցե­լու նպա­տա­կով։ Այդ մասին հաղորդում է «Ա­զատ Ար­ցախ» թերթը` հղում կատարելով Ստե­փա­նա­կեր­տի փոխ­քա­ղա­քա­պետ Սամ­վել Ղու­լյա­նին։

Տեղահանված բնակիչների մոտ շրջանառվող տեղեկությունը, որ տվյալ շենքի փոխարեն կկառուցվի բազմաբնակարան շենք հերքվեց։ Աղբյուրը հայտնում է, որ դեռևս 2020 թվա­կա­նին Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­մա­նով մշակ­վել էր ծրա­գիր՝ այդ վայ­րում պու­րակ կա­ռու­ցե­լու նպա­տա­կով։ Այժմ մաքր­ման աշ­խա­տաք­ներ են ըն­թա­նում, որն ի­րա­կա­նաց­նում է «Կա­պա­լա­ռու» կազ­մա­կեր­պու­թյու­նը, իսկ պատ­վի­րա­տուն քա­ղա­քա­պե­տա­րանն է։ Ծրագրի ֆի­նան­սա­վո­րու­մն ապահովում է ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը։
Փոխ­քա­ղա­քա­պետ Ղու­լյա­նի խոս­քով՝ աշ­խա­տանք­ներն ըն­թա­նում են ըստ նա­խա­տես­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցի, իսկ ըն­թաց­քում փո­փո­խու­թյան դեպ­քում քա­ղա­քա­պե­տա­րա­նը հա­վե­լյալ տե­ղե­կու­թյուն կտրամադրի։
Հավելենք, որ գյուղատնտեսական քոլեջի շենքը կառուցվել է դեռևս 1930-ականներին։

Դիտումների քանակը: 4607
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին