Արցախում խափանվել է վառելիքի ներկրումը, կասեցվել են ԿԽՄԿ-ի բեռնափոխադրումները

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Բերձորի միջանցքում) անցակետի տեղադրման և շրջափակման հետևանքով ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը։ Կարդալ ավելին

Ֆրանսիայի Սենատում Արցախի հարցով հանձնախումբ է ստեղծվել

Ֆրանսիայի Սենատում ստեղծվել է Արցախի հարցով հանձնախումբ, որի նպատակն է աջակցել ու զորակցել արցախահայությանը: Կարդալ ավելին

Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող օրինագիծ կներկայացնի Կոնգրես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Կոնգրես կներկայացնի օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչելու Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև դատապարտելու Ադրբեջանի ագրեսիան: Կարդալ ավելին

Անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը. ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատմանն ուղղված ջանքերը: Կարդալ ավելին

Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր. ԱՀ ԱԽ

Ապրիլի 23-ին Արցախի հանրապոտության Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրվել, որտեղ քննարկվել է Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք]՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը: ԱՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները միաձայն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՌԴ կողմից տրամադրված անվտանգության երաշխիքներին և վերադարձել Հայրենիք ու անցել բնականոն կյանքի կազմակերպմանը, Շեշտադրելով, որ Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է տվյալ փաստաթղթի տարբեր դրույթներ՝ սպանելով Արցախի բնակիչների, բռնազավթելով նոր տարածքներ, իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովրդին պահելով շրջափակման, 104 օր շարունակ՝ էլեկտրամատակարարումից, իսկ 67 օր շարունակ՝ գազամատակարարումից զուրկ պայմաններում, Ողջունելով ՌԴ ղեկավարության կողմից բազմիցս արտահայտված դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների շարունակականության ու ամրության, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման անընդունելիության վերաբերյալ, Բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից, Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է՝ Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ. Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։

Բաքուն ակնկալում է Հակարիի կամրջի մյուս կողմում անցակետ տեղադրել. Ադրբեջանի ՊՆ


Ադրբեջանական կողմը փակել է Հակարի գետի կամուրջը

Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի գետի կամուրջը։ Կարդալ ավելին

Կալանավորում Ստեփանակերտում` խուլիգանության մեղադրանքով

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել Կարդալ ավելին


ԱՀ-ում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները

Սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից խուսափելու համար Արցախի Հանրապետությունում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները: Կարդալ ավելին