Ռուսաստանի և Բելառուսի նախագահները վերջինիս Ադրբեջան կատարած այցի համատեքստում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։
Կարդալ ավելին
Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում գտնվող նախկին գյուղատնտեսական քոլեջի վթարային շենքի ապամոնտաժման հարցը լայն քննարկում է ստացել հադարակության շրջանում։
Կարդալ ավելին
Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս Արցախում արդար հիմունքներով երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին։
Կարդալ ավելին
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կարդալ ավելին
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Սերգեյ Ծատրյանը (ծնված 1976թ.) երեկ` ապրիլի 11-ին՝
Կարդալ ավելին
Վրաստանի խորհրդարանը նախատեսում է քննարկումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի թեմայով։
Կարդալ ավելին
Միջադեպից օրեր անց ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը անդրադարձել է ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում տեղի ունեցածին։
Կարդալ ավելին
Այսօր` ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի ուղղությամբ, սակայն Արցախի ոստիկանությունը կրակոցների մասին հաղորդում չի ստացվել։
ԱՀ ներքին գործերի նախարարության հայտնած տեղեկությամբ հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է։ Բացի այդ ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերն ավելի են ուժեղացվել։ Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։
Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։
«Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով նախկինում եղել է, որ օդ կրակեն՝ որպես զգուշացում, բայց այդ օրը գյուղի ուղղությամբ կրակելու առաջին դեպքն էր։
Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Կարդալ ավելին