Գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից

Այս պահին գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Ալեն Ղուլյանը: «Այս պահին գնդացրի կարճ կրակահերթերի ձայներ են լսվում Շուշիի ուղղությունից.. Էլ ո՞վ է լսել։ Խաղաղապահների թեժ գծի համար կա՞.. Մերոնց որ զանգեմ, լսածս հերքելու են»,-նշել է նա: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ևս նույն հատվածում կրակոցներ էին, ինչի վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել։

Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի քաղաքացիներ են. ԱՀ ՄԻՊ


Խիստ դատապարտելի է «ղարաբաղցի-հայաստանցի» անհեռատես դիսկուրսը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունից արցախցիների հասցեին հնչող արտահայտություններին։ Կարդալ ավելին

Ադրբեջանական կողմը պարբերաբար դիմում է սադրանքների. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական կողմը մայիսի 17-ին կրակ է բացել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ։ Կարդալ ավելին

Արցախի ՄԻՊ-ը Դադիվանքի միջադեպի մասին կտեղեկացնի միջազգային կառույցներին

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է միջազգային համապատասխան կառույցներին տեղեկացնել Դադիվանքի միջադեպի մասին՝ կոչ անելով հստակ մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ։ Կարդալ ավելին

Գերիների հարցը քննարկվել է Կալիֆոռնիայի համալսարանում

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է Կալիֆոռնիայի համալսարանի իրավունքի դպրոցի «Փրոմիս» մարդու իրավունքների ինտիտուտի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը։ Կարդալ ավելին

Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն. Ստեփանյան

Բաքվում այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» բացումը ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է, Կարդալ ավելին