Ապրիլի 7-ին Մոսկվայում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կարդալ ավելին
Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը:
«Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ»,– նշված է հաղորդագրությունում:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:
«Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը»,– նշված է հաղորդագրությունում։
Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:
Հայաստանը վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Ռուսաստանի և Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացնում է զոհված զինծառայողների մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն։
Կարդալ ավելին
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջից հայտնել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի
Կարդալ ավելին
Ադրբեջանական կողմը կրկին քարկոծել է հայկական ավտոմեքենաները։ Այս անգամ էլ ահազանգել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
Կարդալ ավելին
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց, որ վստահության մթնոլորտը վերականգնելու համար անհապաղ պետք է լուծում տրվի ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։
Կարդալ ավելին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։ Այդ մասին վերջինս հայտարարել է Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Կարդալ ավելին
Արցախը վիրավոր է, բայց կանգուն, և Հայաստանն ու Արցախը պետք է նորովի կառուցենք։ Այս մասին Փաշինյանը հայտարարել է Արմավիրում մարզային այցի ժամանակ։
Կարդալ ավելին
Պատերազմի ընթացքում հայ լրագրողներին թիրախավորելու, վիրավորելու և նրանց կյանքը սպառնալիքի տակ դնելու համար բրիտանական «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպության իրավաբանական թիմն այսօր դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Կարդալ ավելին