ՃՏՊ Մարտակերտի շրջանում. զոհվել է 1, տուժել՝ 4 քաղաքացի

68339552_2668042653230193_9038297549563232256_n

Օգոստոսի 16-ին ժամը 19:39-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տոնաշեն-Երեք Մանկանց վանքի ճանապարհահատվածի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70մ գլորվել ձորը:

Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով ահազանգով մեկնել են պատահարի վայր:

Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ վարորդ Գագիկ Բաղունցը (ծնվ․ 1976թ․)։ Տուժած ուղևորներ՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ Ռուսլան Բաղունցը (ծնվ.1977թ.), Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքի բնակիչ Գագիկ Գրիգորյանը (ծնվ.1979թ.), ՀՀ Երևան քաղաքի բնակիչ Արտաշես Ավագյանը (ծնվ.1987թ.) և ՌԴ բնակիչ Էրիկ Բաղունցը (ծնվ.1980թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ (Ռուսլան Բաղունցը) և «Մարտակերտի շրջանային բժշկական միավորում» ՓԲԸ (Գագիկ Գրիգորյանը, Արտաշես Ավագյանը և Էրիկ Բաղունցը):

Ռուսլան Բաղունցը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել հոսպիտալից բավարար վիճակում:

Գագիկ Գրիգորյանը տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Գագիկ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ Արտաշես Ավագյանի և Էրիկ Բաղունցինը՝ միջին ծանրության:

Իրականացված փրկարարական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Գ. Բաղունցի դին:

Դիտումների քանակը: 4913
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին