Երկրաշար Թուրքիայի Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք կրկիրն երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
«Սույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.13⁰ և արևելյան երկայնության 36.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6,4 մագնիտուդով երկրաշարժ»,- նշում է աղբյուրը` հավելելով, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
Երկրաշարժը գրանցվել է Հայաստանի ժամանակով 21։04–ին։
Թուրքական լրատվամիջոցներն արդեն հայտնում են տեղի ունեցած երկրաշարժից հետո Հաթայ նահանգում նոր ավերածությունների մասին։
Հավելենք, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
Սիրիայից հայտնել են 8500-ից ավելի զոհերի և մոտ 4 հազար շինության ավերվածության մասին։
Թողնել պատասխան