Ըստ Պեսկովի Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում շուտափույթ կայունացմամբ

Peskov

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են, բայց Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Դա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով ՀՀ-ում ընդդիմության հանրահավաքների մասին` շեշտելով, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է։

«Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է մեզ համար մի քանի շատ կարևոր ինտեգրացիոն ձևաչափերով, Հայաստանը մեր լավ բարեկամն է», — նշել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչն ամփոփել է, որ այդ պատճառով էլ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում որքան հնարավոր է շուտ նորից հաստատվի կայունություն, որը թույլ կտա փուլ առ փուլ իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները, որոնք Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ են ընդունվել։

Դիտումների քանակը: 4006
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին