Ուրուգվայի խորհրդարանը միաձայն դեմ է քվեարկել Թուրքիայում դեսպանի նշանակմանը

uruguay-and-turkey

Թուրքիայում Ուրուգվայի դեսպան Հուգո Սայրուսի նշանակումը Ուրուգվայի Frente Amplio ընդդիմադիր դաշինքի հայ սենատոր Լիլիամ Քեշիշյանի միջնորդությամբ չեղարկվել է։ Այդ մասին հայտնում է Ermenihaber լրատվական գործակալությունը։

Աղբյուրը մասնավորապես նշում է, որ Ուրուգվայի խորհրդարանում տեղի է ունեցել դեսպանի նշանակումը հաստատելու քվեարկություն, ուրուգվայցի պատգամավորները միաձայն դեմ են քվեարկել Սայրուսի նշանակմանը։ Դեսպանի գործը հետ է ուղարկվել Ուրուգվայի խորհրդարանի միջազգային հարաբերություններով հանձնաժողով: Որոշման մեջ ասվում է, որ այն որևէ առնչություն չունի դեսպանի անձի հետ։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն է ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին, ինչը բողոքի պատճառ է դարձել Ուրուգվայում։ Դեպքը տեղի է ունեցել Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման արարողությունից հետո, որին մասնակցում էր Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի` Ուրուգվայի հայ համայնքին ուղղված նացիստական ժեստից հետո այդ երկրի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին ապրիլի 25-ին կանչել է Էստևեզի պալատ։

Դիտումների քանակը: 4236
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին