Չորեքշաբթի օրը Արցախի Արտաքին Գործերի Նախարարությունում տեղի է ունեցել գերատեսչության նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը, որին հրավիրվել էին Արցախի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Սկզբից միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանը, իսկ հետո Արտաքին Գործերի Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը ներկայացրեց կայքէջի կառուցվածքն ու բովանդակությունը։
Կայքէջը ստեղծվել է վերջին տեխնոլոգիաների կիրառմամբ, որի բովանդակությունը առայժմ հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Կայքէջում համապարփակ տեղեկատվություն է ներկայացված Արցախի Հանրապետության, ԱԳՆ և արտերկրում գործող Արցախի մշտական ներկայացուցչությունների գործունեության, ինչպես նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունների, այդ թվում՝ ԱՀ-ի միջազգային ճանաչման և միջազգային կապերի զարգացման մասին։ Կայքէջում զետեղված են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող փաստաթղթեր։
Միջոցառմանը ցուցադրվել է նաև Արցախի Արտաքին Գործերի Նախարարության հեղինակած՝ «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագրով տեսաֆիլմը։ Այն պատրաստված է արտաքին լսարանի համար և հասանելի է երկու լեզուներով՝ ռուսերեն ու անգլերեն։
Թողնել պատասխան