Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ

Безымянный

Ապրիլի 23-ին Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեո:

Այցը առաջին օրը Արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ։

Երկխոսության ընթացքում Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ինչպես պետության նախկին նախագահի, այնպես էլ Ուրուգվայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ ավանդաբար ձևավորված բարեկամական վերաբերմունքը։

Արտաքին գործերի նախարարը մատնանշել է, որ Արցախի և Ուրուգվայի ժողովուրդներին միավորում է ընդհանուր արժեհամակարգը։

Ուրուգվայի նախկին նախագահի խնդրանքով Մասիս Մայիլյանը խոսել է նաև այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝  Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հեռանկարները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հիշեցնենք, որ Ուրուգվայը առաջին պետությունն էր, որ ճանաչեց և դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։

Դիտումների քանակը: 4851
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին