Մոսկվան կշարունակի աջակցել Բաքվին և Երևանին. Զախարովա

Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության իրական պատճառը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, այն աշխարհաքաղաքական առճակատման թատերաբեմ դարձնելը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով առաքելության գործարկումը տեղի է ունեցել միակողմանիորեն, ոչ կոնսենսուսային հենքի վրա, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանի այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվության»,– ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Ըստ նրա` Բաքվում և Երևանում ԵՄ առաքելության հաշվետու չլինելը սրում է այն կասկածները, որ Բրյուսելը տարածաշրջանում գաղտնի օրակարգ ունի, և դա հարցեր է առաջացնում ոչ միայն Մոսկվայում։

«ԵՄ–ական «փորձագետների» կասկածելի ակտիվությունից հայ–ադրբեջանական սահմանի շրջանում որևէ «ավելացված արժեք» չկա։ Առավել ևս, նրանք չեն կարող ապահովել անվտանգությունըև հրադադարի մասին ռուսական միջնորդության վճռորոշ դերով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Տարածաշրջանում շարունակում է խաղաղության իրական երաշխիք մնալ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունը»,– հավելել է նա։

Զախարովան նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել Բաքվին և Երևանին տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու գործում։

Դիտումների քանակը: 3820
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին