ԼՂ իրավիճակի կայունացման համար օգտակար է ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը հումանիտար աշխատանքներին. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կարևորում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել համաշխարհային մակարդակում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց պատվաստանյութով ապահովելու համար։ Կարդալ ավելին

Շուշի մեկնելուց հրաժարվել են Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները


Թաթոյանը Էրդողանի կնոջ ու Ալիևի խոսակցությունը կուղարկի միջազգային կառույցներ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այսօր համացանցում մեծ քննարկման արժանացած տեսանյութը, որում զրուցում են Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը։ Կարդալ ավելին

Ադրբեջանը սահմանին տիրող իրավիճակի առթիվ դիմել է Անտոնիո Գուտերեշին

Ադրբեջանը պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Կարդալ ավելին

Լատվիայի Հանրապետության Սաեյման պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

Այսօր Լատվիայի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, որին կողմ են արտահայտվել Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Կարդալ ավելին

Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են. ՀՀ ՄԻՊ

Այսօր պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների լրացուցիչ  տվյալներ է ներկայացվել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրական վիճակի, գերիների ու անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների  պաշտպանության հարցերով: Կարդալ ավելին

ՄԱԿ-ն օգնություն կտրամադրի Ղարաբաղյան հակամարտությունից տուժած խոցելի խմբերին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) օգնության նոր ծրագիր է մեկնարկել` որակելով այն հրատապ։ Ծրագրի նպակն է օգնել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Այս մասին հաղորդել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում նշված է, որ ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Աջակցությունը տրամադրվելու է, մասնավորապես, գյուղատնտեսական նշանակության ապրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու նյութերը: «Ծրագիրը կարևոր է, քանզի ընձեռում է արագ արձագանքման հնարավորություն, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ»,- նշել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, 12 000-ից մինչև 55 000 կով և 60 000-ից մինչև 90 000 մանր եղջերավոր կենդանիներ:

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակին ու արժանապատվությանը նվիրված առցանց միջոցառում ՄԱԿ-ում

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «Զանգվածային լրատվամիջոցները ցեղասպանության կանխարգելման գործում. թվային դարաշրջանի խոստումը և վտանգները» խորագրով առցանց քննարկում՝ նվիրված մամուլի դերին զանգվածային ոճրագործությունների ռիսկերի բացահայտման և ցեղասպանության կանխարգելման գործում։ Կարդալ ավելին

Հարկավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անհապաղ գնահատում իրականացնել. ՅՈՒՆԵՍԿՕ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հաղորդում է, որ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը օգնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական գրասենյակներին մշտապես տեղեկացված լինել Կարդալ ավելին