Կայացել է ԱՊՀ ԱԳՆ նիստը. Այվազյանն ընդգծել է եռակողմ հայտարարության խախտման մասին

Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը: «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ»,– նշված է հաղորդագրությունում: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը: «Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը»,– նշված է հաղորդագրությունում։ Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:

Հայաստանը ԴՆԹ հետազոտություններ է իրականացնում Ռուսաստանի և Հոլանդիայի մասնագետների հետ. Անահիտ Ավանեսյան

Հայաստանը վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Ռուսաստանի և Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացնում է զոհված զինծառայողների մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն։ Կարդալ ավելին

Կայացել է Պուտին Փաշինյան հեռախոսազրույցը

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ կայացել է Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարդալ ավելին

Կայացել է Լավրով Բայրամով հեռախոսազրույցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր` փետրվարի 17-ին հեռախոսացրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կարդալ ավելին

ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` Ռուսաստանից Իգոր Պոպովը, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտին, Հայաստանի և Ադրբեջանի Կարդալ ավելին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաևը այսօր Կարդալ ավելին

Շահագործման է հանձնվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով արտահանում իրականացնող առաջին գնացքը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ճանապարհվել է դեպի Ռուսաստան։ Կարդալ ավելին

Լոգուան առաջարկում է վերականգնել Աբխազիայի տարածքով Ռուսաստան-Հայաստան երկաթգիծը

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ հայտարարելով, որ Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել: Կարդալ ավելին

Կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ–ի փոխվարչապետների առաջին հանդիպումը Մոսկվայում

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆան այսօր Մոսկվայում անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը: Կարդալ ավելին

ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հարցով փոխգործակցում է Ռուսաստանի հետ. Ջոն Սալիվան

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել է այն մասին, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համագործակցում է ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Ուկրաինայի, Լիբիայի և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցերում։ Կարդալ ավելին