Ֆրանսիան ՌԴ-ի հետ սերտ կապի մեջ է հայ-ադրբեջանական լարվածությունը թուլացնելու համար

Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածության թուլացմանն ու անցյալ տարի աշնանը երկու երկրների միջև հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների կարգավորմանը: Կարդալ ավելին

Մենք շահագրգռված ենք Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կարող են հիմք դառնալ Երևան - Բաքու հարաբերությունների կարգավորման համար։ Կարդալ ավելին

Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել

Անդրկովկասում անվտանգության ապահովման երաշխիքը Ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունն է, ինչպես նաև հայ–ռուսական համատեղ զորախմբի ու ՌԴ սահմանապահ զորքերի ներկայությունը Հայաստանում։ Կարդալ ավելին

Լավրովը Երևանում է. նա կմեկնի նաև Բաքու

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեցին ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և դեսպաններ Վարդան Տողանյանն ու Սերգեյ Կոպիրկինը: Կարդալ ավելին

Լավրով - Զարիֆ հանդիպմանը քննարկվել է Արցախի հարցը

Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս Արցախում արդար հիմունքներով երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին։ Կարդալ ավելին

Կայացել է ԱՊՀ ԱԳՆ նիստը. Այվազյանն ընդգծել է եռակողմ հայտարարության խախտման մասին

Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը: «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ»,– նշված է հաղորդագրությունում: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը: «Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը»,– նշված է հաղորդագրությունում։ Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:

Կայացել է Լավրով Բայրամով հեռախոսազրույցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր` փետրվարի 17-ին հեռախոսացրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կարդալ ավելին

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի հետ


Մոսկվան շահագրգռված է Թեհրանի հետ ԼՂ իրավիճակի վերաբերյալ երկխոսության ակտիվացմամբ

Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված ճգնաժամը կարգավորվել է Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ, իսկ Թեհրանի ու Կարդալ ավելին