Հուլիսի 17-ին ընդունել եմ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ, ինչի համատեքստում ներկայացրել եմ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ կա անհրաժեշտություն միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցում:
Թողնել պատասխան